Արձակագիր Սուսաննա Հարությունյանին բոլոր թեկնածուներն անլուրջ էին թվում, թեեւ նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, իր տեղն ունեցող քաղաքական գործիչ է, բայց «երբ թեկնածուի նպատակը դառնում է քաղաքն աղբից մաքրելը, եւ որեւէ խոսք չէր գնում, ասենք, որեւէ խավի սոցիալական վիճակը լավացնելու, աշխատատեղեր ստեղծելու մասին, այսինքն՝ զուտ դեկորատիվ խնդիրներ էին դնում իրենց առաջ, դրա համար ես չեմ մեղադրի այն մարդկանց, ովքեր ընտրել են Տարոն Մարգարյանին, թեեւ ՀՀԿ-ի հանդեպ առանձնապես համակրանք չունեմ։ Դուք աշխատատեղ ստեղծեք, մարդիկ իրենց վերելակները կարգի կբերեն, ինչպես հիմա են անում։ Սրանք մանր հարցեր են այն խնդիրների համեմատ, որ ծառացած են Երեւանի առաջ։ Հերթական անգամ մեր ժողովուրդը կույրերի միջից պետք է ընտրեր միաչքանիին։
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանին, ապա ինձ շատ է դուր գալիս, երբ կանայք մտնում են քաղաքականություն, բայց այդ գերակտիվությունը՝ ամեն տեղ լինելու, ամեն ինչ ասելու, միայն խոսքի վրա կառուցված ծրագիրը, այդ իմաստով ցանկացած մարդ կարող է կուսակցություն բացել եւ ասել, որ եկել է քաղաքը մաքրելու կեղտերից, տականքներից…, ըստ էության, որոշակի ծրագիր չկար, չէ՞ որ մայրաքաղաքը համարյա Հայաստանն է, իսկ ամբողջ Հայաստանն այսօր երեւանամերձ է։ Դրա համար այդքան համակրանքով չէի վերաբերվում նրա թեկնածությանը։ Իսկ թե իրականում ինչպիսին պետք է լիներ Երեւանը, բացի ծառ տնկելուց ու աղբ մաքրելուց, ըստ էության, խոսք չեղավ»
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում