Այսպես, բողոքներով եւ ցույցերով դիմավորեցին Վաշինգտոն ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Ամերիկայի հայ եւ քուրդ համայնքները:
«Մենք այստեղ ենք, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք Էրդողանի դեմ, ով դաժան հարձակումներ է կազմակերպում քրդերի դեմ», – Վաշինգտոնի քուրդ համայնքի ներկայացուցիչ Օմեր Փասալի խոսքով, Թուրքիայի նախագահը պայքարում է Սիրիայի քրդերի դեմ, այդպիսով խոչընդոտելով քրդերի պայքարը Դաեշի ահաբեկիչների դեմ:
Քրդերի եւ հայերի կազմակերպված բողոքի ցույցին ընդդեմ, հենց այստեղ, Սպիտակ տան առջեւ իրենց հակացույցն էին կազմակերպել Վաշինգտոնի թուրքական կազմակերպությունները, որոնք փորձում էին աջակցել Ռեջեփ Էրդողանին:
«Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցություն ցուցաբերենք Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ կարեւորագույն բանակցություններին», – Թուրք-ամերիկյան ազգային կոմիտեի ղեկավար Գունայ Էվինչի խոսքով, թուրքական կողմը Սիրիայում աջակցում է մեկ տասնյակից ավելի սիրիական քրդերի կազմակերպությունների:
Սպիտակ տան առջեւ դեմ առ դեմ հավաքված թուրք եւ քուրդ ցուցարարների միջեւ իրավիճակն ի վերջո այնքան էր սրվել, որ ոստիկանությունը որոշեց կողմերին բաժանել, հնարավոր բախումները կանխելու համար:
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում