Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ, ո՞րն է այն գինը, հանուն որի մտավորականության մի զգալի հատված ընտրությունից ընտրություն գործիք է դառնում իշխանության ձեռքին. «Հրապարակ»

Մայիս 17,2017 10:31

Լավ, ո՞րն է այն գինը, հանուն որի մտավորականության մի զգալի հատված ընտրությունից ընտրություն գործիք է դառնում իշխանության ձեռքին։ Արդյո՞ք իրենց դուր է գալիս այն, ինչին դրդում են ընտրություն բեմադրողները։ Սեփական «ես»-ը չաղճատելու, մաքուր մնալու եւ չոտնահարված խղճով ապրելու համար չե՞ն փորձում, արդյոք, նույնիսկ աշխատանքը կորցնելու գնով մի կողմ քաշվել՝ ազգադավի պիտակ չվաստակելու համար։

Դժբախտաբար, սովետի մտածողությունն ու ունեցածը կորցնելու վախն այնքան խորը արմատներ են գցել նրանց մեջ, որ տիրոջը հլու-հնազանդ ծառայելն ապրելակերպ է դարձել, մտածողություն, գրեթե արժեքային համակարգ է ձեռք բերել։

Կեղծարար տիկնայք եւ պարոնայք, եթե շատ եք ուզում հանուն օրվա հացի ծառայել իշխանությանն ու նրա հանցավոր ծրագրերի մասնակիցը դառնալ, ապա արեք դա՝ վաճառելով միայն ձեր իրավունքները, ձեր ձայնն ու ձեր ապագան։ Մյուսների հետ գործ չունեք։

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031