Մանկական զարգացման հիմնադրամն ու CLUB 12-ն այսօր կազմակերպել էին բարեգործական աճուրդ-համերգ, որից գոյացած հասույթը տրամադրվելու է հիմնադրամի սպասման ցուցակում գրանցված 50 երեխաներին, և նպաստելու է երեխաների ներդաշնակ զարգացմանը:
Բարեգործական համերգ-աճուրդին մասնակցում էին Մանկական զարգացման հիմնադրամի գործընկերը՝ տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական բիզնես-ընկերություններ և բանկային ոլորտի ներկայացուցիչներ, արվեստագետներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, բժիշկներ, ՀՀ սպորտի վարպետներ:
Մանկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Արտյոմ Հախնազարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 50 երեխաներին մինչեւ մեկ մասնագիտական ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է յոթ միլիոնից մի քիչ ավելի գումար: Ի դեպ արդեն հանգանակություններ կատարվել էին: Առաջինն արձագանքել էր առաջին տիկին Ռիտա Սարգսյանն` իր բարեգործական հիմնադրամից Մանկական զարգացման հիմնադրամին փոխանցելով մեկ միլիոն դրամ: 1 200 հազար դրամ էլ փոխանցել է «Բիբլոս բանկ-Արմենիան»:
Կազմակերպությունը հանգանակություն է ստացել նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներից. 400 հազար դրամ օգնություն է տրամադրել Մանչեսթերի հայ համայնքը, 1 300 հազար դրամ էլ տրամադրել է Հոլանդիայի հայ համայնքը` Արեւիկ Առաքելյանի շնորհիվ:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ