Վաղը, մայիսի 17-ին ժամը 16:00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ քաղաքագետներ Հայկակ Արշամյանը եւ Արմեն Մինասյանը: Թեման՝ Երեւանի ավագանու ընտրություններն ավարտվել են, բայց դրա շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում:
Հաղորդումը կվարի Լուսինե Բուդաղյանը:Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ