Վարչատարածքային փոփոխությունները պետք է ուղեկցվեն լիազորությունների ու ֆինանսական միջոցների ապակենտրոնացմամբ, պետք է երաշխավորվի համայնքների լսված լինելու իրավունքը:
Մայիսի 16-ի տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության Հանրապետական խոհրդի նիստ, որին մասնակցում էին 105 Խորհրդի անդամներ և հրավիրվածներ։
Միության խորհուրդը ընդունեց առաջարկներ ՀՀ-ում վարչատարածքային փոփոխությունների և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որոնք կփոխանցվեն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը և ՀՀ կառավարությանը։
Համայնքների ղեկավարները գտնում են, որ այս պահին դեռևս ակնհայտ չեն ու չկա փաստական հիմք համայնքների խոշորացման արդյունավետության մասին։ Ուստի Միությունը ՀՀ կառավարությանն առաջարկում է համատեղ կազմակերպել արդեն իսկ խոշորացված համայնքներում փոփոխությունների մասնագիտական գնահատում։
Միության Խորհուրդն առաջարկում է մշակել երկրի վարչատարածքային փոփոխությունների ամբողջական և համալիր հայեցակարգ։ Քանի որ համայնքների խոշորացումը չի կարող փոխարինել կամ արձագանքել վարչատարածքային փոփոխությունների բոլոր մարտահրավերներին։
Հայաստանի համայնքների միություն