Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության խոշորագույն դոնորները

Մայիս 16,2017 17:57

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների՝2016թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունն այլ երկրներից ստացել էշուրջ 21.8 միլիարդ դրամիհասնող մարդասիրական օգնություն: Մարդասիրական օգնությունը ապրանքների տեսքովփոխանցվող աջակցություն է, որը զարգացած երկրները տրամադրում են  տնտեսական զարգացման ավելի ցածր մակարդակ ունեցող երկների բնակիչներին օգնելու նպատակով: Հանդիսանալով զարգացող երկիր՝ Հայաստանը ևս վերջին տարիներին զարգացած երկրներից շարունակաբար ստացելէ մարդասիրական օգնություն, որի դինամիկան և աղբյուրները քննարկված են ստորև:

Ստացվող մարդասիրական օգնության դինամիկան

2016թ. Հայաստանը որպես մարդասիրական օգնություն ստացել է 45.6 միլիոն դոլար արժողությամբ7,631 տոննա ապրանք, ինչը շուրջ 7.5%-ով կամ 3.6 միլիոն դոլարով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Ներկայացված գծապատկերից պարզ է դառնում, որ ստացվող այսպիսի աջակցության ծավալները ՀՀ-ում սկսած 2011թ.-ից շարունակաբար անկում են ապրել: Արդյունքում, 2011թ. համեմատությամբ 2016թ. մուտքագրված օգնության ծավալները կրճատվել են մոտ մեկ քառորդով:

Այսուամենայնիվ, 2017թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ ներկրված մարդասիրական օգնության ծավալը կտրուկ աճ է գրանցել՝ ավելանալով շուրջ 63%-ով:Ուշագրավ է այն, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում  նախորդ տարվա համեմատությամբ կտրուկ՝ 888.8 անգամ աճել է Շվեյցարիայից, 4.3 անգամ՝ Գերմանիայից և 2.6 անգամ՝ Չինաստանից ստացված մարդասիրական օգնության ծավալները: Սակայն, ի հակադրություն դրա, այս տարեսկզբին ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցությունը կրճատվել է մոտ 53%-ով:

2016թ. ստացված աջակցության ապրանքային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին են ունեցել քիմիայիևդրահետկապվածարդյունաբերությանճյուղերիարտադրանքը (51.7%), մանածագործական իրերը (14.3%), տարբերարդյունաբերականապրանքները (7.3%), ինչպես նաև մեքենաները, սարքավորումներըև տարբեր մեխանիզմները (7.1%): Նախորդ տարվա համեմատությամբ ամենամեծ աճը գրանցվել էմանածագործական իրերի գծով, որի ներկրման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 101%-ով՝ հասնելով 6.5 միլիոն դոլարի: Միաժամանակ, 17%աճ է գրանցվել նաև ստացվող պատրաստի սննդի արտադրանքի գծով. 2016թ. Հայաստանը որպես մարդասիրական օգնություն ստացել է շուրջ 300 միլիոն դրամ արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք:

Մարդասիրական օգնության աղբյուրները

2016թ. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող մարդասիրական օգնության խոշորագույն դոնոր երկիր է հանդիսացել Ամերիկայի Միացյալ Նահանգները (21%), որին հաջորդել են Շվեյցարիան (16.9%) և Չինաստանը (14.2%): Ընդ որում, սկսած 2004թ. ԱՄՆ-ն շարունակաբար հանդիսացել է ՀՀ մուտքագրվող մարդասիրական օգնության հիմնական աղբյուրը: Այս երկրի մասնաբաժինը ընդհանուր աջակցությանմեջ ըստ տարիների գերազանցել է անգամ 73%-ի մակարդակը: Բացառություն է կազմում միայն 2012 թվականը, երբ Չինաստանից ստացվող օգնության մասնաբաժինը հասել է ընդհանուրի 31.7%-ին:

Մարդասիրական օգնության կարևոր աղբյուրներից է նաև ԵՄ-ն, որի անդամ երկրների համախառն աջակցության մասնաբաժինը 2016թ. կազմել է 24.2%` նախորդ տարվա համեմատությամբ նվազելով 3.7%-ով: ԵՄ անդամ երկրներից մարդասիրական օգնության ամենախոշոր դոնոր երկիրը Իտալիան է (5.3%), որին հաջորդում ենԳերմանիան (4%), Մեծ Բրիտանիան (3.9%) և Նիդերլանդները (2.3%):

Հետաքրքրական է, որ նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին տրամադրել է ընդամենը 14 հազար ԱՄՆ դոլարի հասնող մարդասիրական օգնություն և այդպիսով, ԱՊՀ երկրների մասնաբաժինըստացվող ընդհանուր աջակցության մեջչի գերազանցել  0.1%-իսահմանագիծը:

Անդրանիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031