Մայրաքաղաքի «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ մարզադահլիճում այսօր կայացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նոր նախաձեռնության՝ «Դպրոցականների սպորտլանդիա» մարզական-մասսայական մրցույթի երկրորդ փուլի եզրափակիչ փուլը: Այս անգամ մասնակցեցին Երեւանի, հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի 12 դպրոցների 4-ից 7-րդ դասարանների թիմերը, որոնք հաղթել են մրցույթի առաջին եւ մարզային փուլերում:
Միավորների ամփոփման արդյունքով հաղթող դարձավ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցը (Կոտայքի մարզ): Նրան հաջորդեցին Արմավիրի Մովսես Խորենացու անվան թիվ 6 հիմնական դպրոցը (Արարատի մարզ) եւ Գուգարքի թիվ 2 հիմնական դպրոցը (Լոռու մարզ): Հաղթող թիմերը պարգեւատրվեցին գավաթով, դիպլոմով, մեդալներով եւ դրամական հավաստագրերով՝ մարզական գույք ձեռք բերելու համար:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եզրափակիչ փուլի մասնակից բոլոր աշակերտներին խրախուսեց մարզական հուշանվերներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ