Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցնդող թանաքով գրիչներ՝ 7/51 տեղամասում. «Ելքը» վերահաշվարկի ժամանակ ուշագրավ բացահայտումներ արեց. (Տեսանյութ)

Մայիս 16,2017 16:26

Թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովում սկսում են 7/51 ընտրատեղամասի արդյունքների վերահաշվարկը՝ «Ելք» դաշինքի դիմումի հիման վրա:

Այս ընտրատեղամասում արձանագրվել է 148 անվավեր քվեաթերթիկ ու «Ելքը» կասկածում է, որ կարող է այդքան քվեաթերթիկ մի տեղամասում անվավեր լինել:

Անվավեր քվեաթերթիկների պարկը բացվեց, դրանք իսկապես 148-ն էին եւ ուշագրավ էր, որ 148 քվեաթերթիկից զգալի մեծամասնությունը՝ մոտ 100-ը դատարկ էին: Երբ Դավիթ Խաժակյանը եւ Վահագն Հովակիմյանը այդ դատարկ քվեաթերթիկները զննեցին, հայտնաբերեցին, որ քվեաթերթիկների վրա իրականում նշում եղել է, V-աձեւ նշանն ակնհայտորեն երեւում էր՝ առանց թանաքի: Դավիթ Խաժակյանը ենթադրեց, որ դա կարող է լինել ցնդող գրիչի օգտագործման հետեւանք: Վահագն Հովակիմյանը հորդորեց այդ դատարկ քվեաթերթիկները առանձին դնեն, որովհետեւ դա հիմք է՝ դատախազություն դիմելու, ըստ նրա, հնարավոր է հանցագործություն է եղել, հարց է, թե ով է այդ ցնդող գրիչը բերել տեղամաս:

Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկած որոշ քվեաթերթիկների v-աձեւ նշանը դուրս էր եկած վանդակից: Վահագն Հովակիմյանը, որը «Ելքի» լիազոր ներկայացուցիչն է, ասաց, որ որեւէ այլ վանդակի մեջ չէ, ընտրողի կամքը պարզ երեւում է, ուստի այդ քվեաթերթիկները պետք է համարել վավեր:

Բայց առավել հետաքրքիրն այն էր, որ երբ հաշվեցին այս տեղամասում «Ելքի» վավեր քվեաթերթիկները, որոնք 19-ն էին, հայտնաբերվեց եւս 1 դատարկ քվեաթերթիկ, որտեղ ակնհայտորեն երեւում էր, որ վանդակի մեջ նշում արվել է:

Բացվեց «Երկիր Ծիրանիի» վավեր քվեաթերթիկների փաթեթը, այնտեղ եւս երկու քվեաթերթիկ դատարկ էր, բայց նշումն ակնհայտորեն երեւում էր, թանաքն ամենայն հավանականությամբ ցնդել էր: Այդ քվեաթերթիկները դրվեցին անվավերների վրա:

ՀՀԿ-ի օգտին քվեարկած 387 քվեաթերթիկները բոլորը նորմալ էին: Միայն մի քվեաթերթիկի վրա V-աձեւ նշանի փոխարեն այլ նշում էր արված: Ավելի ուշ հանձնաժողովը դա պետք է դնի քննարկման:

Արդյունքում՝ անվավեր քվեաթերթիկների թիվը դարձավ 151, «Ելքի» ձայները պակասեցին 1-ով, «Երկիր Ծիրանիի» ձայները, որոնք 12-ն էին, պակասեցին 2-ով:

Տեղամասում քվեարկել էր 566 ընտրող:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031