Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն ընդդեմ քաղաքական հետապնդումների

Մայիս 16,2017 15:46

Հուլիսյան իրադարձությունների ժամանակ «Սասնա Ծռեր» խմբավորման քաղաքական պահանջներին աջակցող քաղաքացիական շարժումը համակարգող Հակաճգնաժամային Խորհուրդը, որի անդամն եղել Անդրիաս Ղուկասյանը, գործել է բացարձակապես օրինական և խաղաղ միջոցներով։

Հատուկ քննչական ծառայությունը շինծու մեղադրանք է ներկայացրել Անդրիաս Ղուկասյանին, իբր նա «Սասնա Ծռերին» միանալու նպատակով հուլիսի 29-ին Սարի Թաղում կազմակերպել է զանգվածային անկարգություններ։ Մենք դատապարտում ենք Սերժ Սարգսյանի վարչախմբի փորձերը նման էժանագին ճանապարհով արդարացնել հուլիսյան օրերին տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները և քողարկել իրականում տեղի ունեցած ոստիկանության կողմից հանրության դեմ կատարված ծանր հանցագործությունները։

Պահանջում ենք դադարեցնել շինծու գործերով քաղաքական, հասարակական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների դեմ քրեական հետապնդումները, մասնավորապես հուլիսի 29-ին Սարի Թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպման և մասնակցելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Հովհաննես Ղազարյանի , Վահագն Ղումաշյանի և Գագիկ Առուստամյանի դեմ քրեական հետապնդումները։

 

Ալբերտ Բաղդասարյան

Ալեք Ենիգոմշյան

Արմենակ Կյուրեղյան

Եղիշե Պետրոսյան

Թամար Հովհաննիսյան

Լևոն Բարսեղյան

Արմեն Հովհաննիսյան

Ապրես Զոհրաբյան

Գարեգին Միսկարյան

Սուրեն Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Տպաւորիչը այն է թէ աւելի մեծ թիւով անձեր չենթարկուեցան օրինական հետապնդման կամ բանտարկութեան, Յուլիս 2016-ի ապստամբութեան փորձի կապակցութեամբ:

    Իսկ քանի որ հաւակնութիւնը ունիք օրինական հիմունքներով յայտարարութիւններ կատարելու, բարեհաճեցէք մի քիչ աւելի ուսումնասիրել խնդրոյ առարկայ օրինական նորմերը: Ապստամբութեան գրգռումը, հրահրումը, անշուշտ թէ կարող է որ գործադրուի ոչ-բռնի միջոցներով, այսինքն՝ լոկ խօսքերով, գրութիւններով, սովորական վարքագծով: Սակայն երբ որ այդ ամէնը տեղի կ’ունենայ՝ նոյն նպատակին ծառայող բռնի, արիւնահեղ արարքների ընթացքին, այս կամ այն ձեւով աջակցելու համար այդ արարքներին կամ ամբողջացնելու համար զանոնք, նպաստելու համար անոնց ազդեցութեան եւ հետւանքներին, կը մտնենք արդէն քրէական հանցագործութեան ոլորտում:

    Իսկ այլազան ժողովրդավար եւ զարգացած երկիրներում, նամանաւանդ այս օրերին, ահաբեկչութեան ջատագովումը միայն, ինքնին, ինչ կերպով ալ որ արտայայտուի, ըստ Օրէնքի՝ ոճիր կը հանդիսանայ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031