«ԵԼՔ»-ի նորընտիր պատգամավոր Արամ Սարգսյանը չափազանց խիստ է որակում բնորոշումը, թե Արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները փակուղում են:
Aravot.am-ի հետ զրույցում նա ասում է՝ եթե նոր խորհրդարանում Արցախի հարցի շուրջ ապագայում ասվելիք տեսակետները համընկնեն ՀՀ շահերի հետ, «ԵԼՔ»-ը կաջակցի դրանց. «Եթե հակասեն ՀՀ շահերին, ու պարտվողի-հաղթողի խնդիր կառաջանա, դաշինքը դեմ կարտահայտվի: Մենք պատրաստ ենք Արցախի հարցում լուծումներ գտնել, խնդիրը խաղաղությամբ լուծել»:
Թե «ԵԼՔ»-ի նշյալ մոտեցման մեջ ի՞նչ տեղ է զբաղեցնում հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակը, Արամ Սարգսյանի խոսքով. «Ցանկացած հակամարտություն լուծվում է կամ «հաղթող-պարտվող»-ով, կամ փոխզիջմամբ: Գտնում եմ, որ Արցախի հարցը կարող է լուծվել փոխզիջումային տարբերակով, բայց մյուս կողմն էլ (նկատի ունի Ադրբեջանին.-խմբ.) պետք է ընդունի այդ փոխզիջումային տարբերակը եւ ասի, թե ինքը ինչ է զիջում»:
Մանրամասն ՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ