Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ զանգվածային ծառահատումների մասին. հարուցվել է վարչական վարույթ

Մայիս 16,2017 13:48

Պարզաբանում «Դիլիջան» ազգային պարկում և «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում ծառահատումների վերաբերյալ

Էլեկտրոնային մամուլում և սոցիալական ցանցերում վերջին օրերին տեղեկատվություն էր տարածվել «Դիլիջան» ազգային պարկում և «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում ծառահատումների վերաբերյալ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ «Դիլիջան» ազային պարկում «մասսայական ծառահատման մասին» արշավական Գոռ Հովհաննիսյանի լուսանկարներում հրապարակված ծառերը հատված են եղել ավելի վաղ և Բնապահպանական պետական տեսչությունն արձանագրել էր փաստը, հաշվարկվել էր շրջակա միջավայրին հասցված վնասը և համապատասխան նյութերն ուղարկվել էին իրավապահ մարմիններին:

«Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-Ի տարածքում ապօրինի ծառահատումների ահազանգում ներկայացված փաստերն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը: Լուսանկարներում պատկերված ծառերը և հրապարակված կոորդինատները «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքից դուրս են: Բնապահպանական կենտրոնում չեն տեղաշարժվում նույնիսկ տարիների ընթացքում քամատապալ ծառերը:

Սակայն սահմանված կարգով հրապարակման հիմքի վրա հարուցվել է վարչական վարույթ և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունն ուսումնասիրություններ է իրականացնում «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքից դուրս գտնվող հատումների վայրը և օրինականությունը ճշտելու նպատակով:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031