Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանկարծ ինչ-որ տիկին չարամտորեն ներխուժում ու առանձնակի դաժանությամբ կաթվածահար է անում ազգի նվիրյալների այդ խորհրդաժողովը. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 16,2017 13:43

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, թե մուտք գործելով ՀՀԿ նախընտրական շտաբ՝ Զարուհի Փոստանջյանը փորձել է կաթվածահար անել շտաբի աշխատանքը եւ ոտնահարել ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը:

«ՉԻ»- Տիգրան Մուկուչյանն, իհարկե, իրավացի է։ Պատկերացրեք՝ ՀՀԿ շտաբներում հավաքված սրտացավ քաղաքացիները քննարկում են, թե ինչպես օր առաջ թեթեւացնեն երեւանցիների կյանքը ու ավելի գեղեցկացնեն մեր 2800-ամյա մայրաքաղաքը, ու հանկարծ ինչ-որ տիկին չարամտորեն ներխուժում ու առանձնակի դաժանությամբ կաթվածահար է անում ազգի նվիրյալների այդ խորհրդաժողովը։

Նման ոտնձգությունները, բնականաբար, չեն կարող անպատասխան մնալ, եւ հայրենի իրավապահները, հասկանալի է, շտապում են հալածյալներին օգնության։ Չէ՞ որ նվիրյալները մտածում են ոչ միայն մայրաքաղաքի հետագա շենացման, այլեւ կոնկրետ բնակիչների նյութական վիճակը բարելավելու ուղղությամբ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031