Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի բնակիչը չի ցանկացել փոխել իր այսօրվա կացութաձևը, քաղաքային միջավայրը, մթնոլորտը. «Իրատես»

Մայիս 16,2017 13:18

Ըստ պաշտոնական արդյունքների՝ երկու ընդդիմադիր թեկնածուների հավաքած ձայները միասին գործող քաղաքապետի ձայների կեսն են։ Այսինքն, կիսով չափ է կենտրոնի բնակչությունը դժգոհ քաղաքային իշխանությունից։

Ի դեպ, ցածր մասնակցության ցուցանիշ գրանցվել է նաև Արաբկիր վարչական շրջանում՝ 38,82 տոկոս։ Եթե մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում ապրող բնակչության կեսից ավելին դրական չի գնահատում կատարված աշխատանքը, ի՞նչ ասեն արվարձաններում ապրողները։ Քվեարկության մասնակցության տվյալները տալիս են հարցի պատասխանը։

Մալաթիա-Սեբաստիայում և Քանաքեռ-Զեյթունում ընտրողների 33 տոկոսն է գնացել ընտրությունների, բայց այս վարչական շրջաններում, կարծես, միայն ՀՀԿ-ի օգտին քվեարկողներն են ակտիվ եղել։ Ըստ այդմ, 70 տոկոս մասնակցություն եղել է Մալաթիա-Սեբաստիայում, 57 տոկոս՝ Քանաքեռ-Զեյթունում։

Ռեկորդային ցուցանիշ է արձանագրել Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի ամենահոգսաշատ վարչական շրջանում՝ Նուբարաշենում՝ 85,5 տոկոս՝ հետևում թողնելով «հայրենի» Ավանը՝ 78 տոկոս։

Այսպիսով, անկախ հայկական ընտրությունների ոչ մի օրինաչափությանը չենթարկվող տրամաբանությունից, մայրաքաղաքի բնակիչը չի ցանկացել փոխել իր այսօրվա կացութաձևը, քաղաքային միջավայրը, մթնոլորտը։ Պաշտոնական տվյալներով գործող քաղաքապետն է ամենաշատ քվե վաստակողը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031