Եվ այսպես, ՀՀԿ-ի օգտին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 240 036 մարդ։ ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն Երևանում ստացել էր 241 082 ձայն։ ՀՀԿ-ի ստացած ձայների թիվը կրճատվել է ընդամենը 1000- ով կամ 0.4%-ով։
«Ելք» դաշինքի օգտին Երևանի ընտրություններին քվեարկել է 70 731 մարդ, ԱԺ ընտրությունների ժամանակ՝ 69 465 մարդ։ «Ելք»-ի ձայներն ավելացել են 1200-ով կամ ընդամենը 1.8%-ով։
Սա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն և «Ելք»-ը այս պահին ունեն կայուն էլեկտորատ, որը 1 ամսվա ընթացքում չի փոխվել։
ԱԺ ընտրություններին մասնակցած մնացած 7 քաղաքական ուժերի ընտրողները՝ 150-155 հազար հոգի, մնացել են տանը։ Նրանց մի փոքր մասը՝ 26 հազարը, որոշել է ձայն տալ «Երկիր Ծիրանի» կուսակցությանը (թեպետ սա ընդամենը ենթադրություն է. հնարավոր է, որ ԵԾ-ի օգտին քվեարկել են ԱԺ ընտրություններին տանը մնացած մարդիկ)։
Կարճ ասած, այս թվերը ցույց են տալիս, որ ՀՀԿ-ի հավաքած տպավորիչ 72.25%-ը գրանցվել է ցածր մասնակցության շնորհիվ։ Այսինքն՝ համակիրների թվի աճ չկա։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում