Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ն արձագանքել է տոնավաճառների աշխատակիցների առաջարկին

Մայիս 16,2017 13:10

Պետական եկամուտների կոմիտեն հանրությանը և բիզնեսին պարբերաբար իրազեկել է ոլորտային ռիսկերի վերհանման և ստվերի անձնագիր կազմելու մասին՝ հորդորելով տնտեսվարողներին ինքնակամ շտկել սխալները: Նախորդ ամիս ՊԵԿ-ը զգուշացրել էր, որ գործելաոճն ինքնակամ չշտկած տնտեսվարողների նկատմամբ կոմիտեն նախազգուշացումից անցնում է հսկողական լայնածավալ գործողությունների իրականացմանը:

Հավասար մրցակցային միջավայրի ապահովմանն ուղղված կոմիտեի օրինական քայլերը հարուցել էին տոնավաճառների աշխատակիցների դժգոհությունը, որը վերջիններս արտահայտել էին կառավարության շենքի առջև կազմակերպված ցույցի ժամանակ: Նրանց հետ հանդիպել էին կառավարության և ՊԵԿ ներկայացուցիչները և պայմանավորվել, որ տոնավաճառի աշխատակիցներն իրենց գործունեության հարկման կարգի փոփոխության վերաբերյալ ներկայացնեն գրավոր առաջարկ: Ուսումնասիրելով առաջարկը՝ ՊԵԿ-ն այսօր տոնավաճառի աշխատակիցներին է ուղարկել պատասխան, որը տրամադրում ենք նաև ԶԼՄ-ներին: Պաշտոնական պատասխանին կցված են նաև ՓՄՁ ծախսերի ու շրջանառության վերաբերյալ վերլուծական աղյուսակները, առևտրի իրականացման վայրերում գործող հարկ վճարողների ՀԴՄ-ների քանակի ու ֆիսկալ հասույթի վերաբերյալ տեղեկանքը և ՓՄՁ ներկայացուցիչների առաջարկը:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031