Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եզդիները մի գյուղից մյուս գյուղ աղջկան դպրոց չեն ուղարկի». «Ա1+»

Մայիս 16,2017 12:22

«Եզդիների ազգային միություն» ՀԿ-ն բաց նամակով դիմել են ՀՀ եւ ՀՀ ԱԺ նախագահներին՝ խնդրելով հետաձգել դպրոցների օպտիմալացման խնդիրը, որը ոչ միայն եզդիներին, Հայաստանում մյուս ազգային փոքրամասնություններին, այլ նաեւ հայերին կարող են վնասել: ՀԿ միության նախագահ Ազիզ Թամոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մասնավորապես Արագածոտնի մարզի 20 գյուղերում դպրոցների օպտիմալացման արդյունքում 15-20 եզդի ուսուցիչ կմնան անգործ:

«Առանց այդ էլ գյուղերի ազգաբնակչության 60-70 տոկոսն արտագաղթել են, մինչդեռ նրանք Հայաստանն համարում են իրենց հայրենիքը, Հայաստանն առաջին երկիրն է, որ եզդիներին մշակույթի եւ կրթության զարգացման լուրջ հնարավորություն է տվել: Եզդիներն ունեն իրենց ավանդույթները. իրենց աղջիկներին դժվարությամբ են ուղարկում դպրոց, սակայն մի գյուղից մյուս գյուղ, հաստատ, չեն ուղարկի, եւ երեխան կմնա անգրագետ: Բացի այդ՝ նշված տարածաշրջանում ձմեռը ձյան շերտը 1 մետրից բարձր է լինում: Ինչպե՞ս կարող են երեխաներին ավտոբուսով հարեւան գյուղ ուղարկել: Սրանք խնդիրներ են, որոնց մասին պետք է մտածել օպտիմալացումից առաջ»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031