Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյան. «Եվրատեսիլը» էշություն է, փող լվալու տեղ»

Մայիս 16,2017 11:57

«Իրեն հարգող որեւէ մարդ «Եվրատեսիլում» կերգի՞…«Եվրատեսիլն» առհասարակ իդիոտիզմ է, փող լվալու տեղ, մարդիկ լավ էլ փող են աշխատում »,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ճանաչված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Մեր հարցին` հավանե՞լ է Հայաստանի ներկայացուցչի ելույթը, արվեստագետը պատասխանեց. «Ես այդքան ցածրորակ մարդ չեմ, որ «Եվրատեսիլ» նայեմ, ես Ռեյ Չարլզ եմ լսում, դասականներ … էդ էշությունն ինչ է, որ լսեմ: Չեմ հասկանում, թե այդ մրցույթին Հայաստանում ինչու են այդքան նշանակություն տալիս…»:

Ռուբեն Հախվերդյանը կարծում է, որ այսօր «Եվրատեսիլում» հանդես եկողները չունեն իրենց ձեռագիրը եւ ընդհանրապես, նրա ձեւակերպմամբ. «Եվ «Եվրոպայում, եւ Ամերիկայում երգը մեռել է, որովհետեւ շոու բիզնեսը կերել է երգը, բիզնեսը արվեստի հերն անիծել է…Ժամանակին, երբ Ռաֆայելը նկարելիս է եղել, Հռոմի պապն եկել-ասել ա` էստեղ մի քիչ կապույտ ավելացրու, Ռաֆայելն ասել ա, գնա գործիդ, դու ի՞նչ ես հասկանում…»:

Մեր հարցին` այսինքն` նկատի ունի, որ արվեստագետը պետք է կախյալ չլինի՞, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Չէ, մեկ է կախյալ լինում ես, բայց էս չափերի, որ բիզնեսն են կարեւորում, եւ էս չափերի, որ երգն է ցածրացրել ողջ աշխարհում, երբեք չի եղել…Էլ չեմ խոսում Հայաստանի մասին: Բաբաջանյանի, Խաչատրյանի կամ մյուսների մակարդակի երաժշտություն, երգ գրող կա՞…Եթե առաջին տիկինն է երգ գրում, ուրեմն հաշիվը պարզ է…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Sona Margaryan says:

    Անկեղծ ասած, ես Հախվերդյանի երգերը շատ եմ սիրում ու հաճախ լսում եմ, բայց էս մարդը մեկ էլ նենց բան կասի…. հիասթափվում ես: Ինչքան կարելի է նույն ձևաչափով դատել՝ եթե գնացել ես Եվրատեսիլ, ուրեմն իդիոտ ես կամ անճաշակ: Ես էլ եմ Ռեյ Չարլզ սիրում ու դասական երաժշտություն լսում, սակայն դա չի նշանակում, որ պիտի ո՛չ մի միջազգային կոնկուրս չնայեմ: Էլ չեմ ասում, որ վստահաբար նույն Արծվիկը շատ լավ գիտի Ռեյ Չարլզը ով ա ու ինչքան լավ ա երգում… հիմա ինչ անի, էլ չերգի? Այսինքն, եթե դու մեծն Հորովիցը չես, ուրեմն այլևս դաշնամուրին չմոտենաս?
    Հերիք է պարոն Հախվերդյան, զբաղվե՛ք ձեր կյանքով, մի քննադատեք և ձեզ չեն քննադատի…
    Իսկ Արծվիկը շատ էլ լավ երգեց

  2. Արմեն Սարգսյան says:

    Իմ կարծիքով Եվրատեսիլը էն մրցույթնա , որտեղ կարող ենք ներկայանալ մեր ազգային արժեքներով, Արծվիկի ելույթի ծամանակ օգտագործվել և ցուցադրվել են հայկական զառդարվեստի մանրանկարչության օրինակնաեր: Հարթակ որտեղ հավաքվում են տասնյակ երկրների ներկայացուցիչներ և չնայած մրցութային ֆորմատի, ստեղծում են հիանալի պոզիտիվ տրամադրություն: Արտիստները հնարավորություն են ստանում ելույթ ունենալ բազմահազարանոց հանդիսատեսի առաջ, ուղակի հրաշալի մրցույթ: մեկ այլ հարց է թե մասնակիցները լավ են երգում, թե ոչ, հնչում է ճաշակով երաժչտություն, թե ոչ, էնպես որ կասեմ պետք չի ամպագորգոռ հայտարարություն անել և որպես ինքնագովազդ ասել թե ինչ երաժշտութուն եք լսում:

  3. Marina Zakarian says:

    Որ ասեմ թե գժվում եմ Եվրատեսիլի համար… սուտ կլինի… նենց ա որ Հախվերդյանի երգերի համար էլ չեմ գժվում…. Ռեյ Չարլզի համար գժվում եմ, բայց դա կերևոր չի…
    Մի բան հաստատ կարող եմ ասել՝ միշտ հավեսով սպասում եմ էտ գնահատականների պահին ու միշտ հույսով եմ, որ բարձ տեղեր կստանանք… իտոգում, ով չի ուզում՝ թող չնայի… իրանց գործնա… բայց չհարգել արտիստի ու իրա թիմի աշխատանքը՝ չի կարելի… վերջ ի վերջո ամիսներ շարունակ գործ են անում… փորձում են մի բան անել:
    Իսկ դուք՝ պարոն Հախվերդյան, ուրիշների փողերը հաշվելուց լավ եք… չեք վախում, որ ձեր՝ ստեղից-ընդեղից մուրած փողերի մասին մարդիկ իմանան ու նույնպես խոսեն: Ով,ով բայց Հախվերդյանը լեվի փող աշխատելու մասին՝ թող լռի:

    • Արտակ Հարությունյան says:

      Ինչ փող լավալու մասինա խոսքը այ Ձեր ցավը տանեմ,մնումա ասեք պետության փողերով են գանցե եվրատեսիլ, ինչքան գիտեմ էս տարվա հովանավորը յուքոմն էր, մենակ մեծ մեծ փռթեք, ու լրիվ համաձայնեմ Ձեր հետ Մարինա ջան, ոմանք փող գռփելով են զբաղված փոխանակ վերանաեն միհատ իրանց:

  4. Manya Samvelyan says:

    Я с трудом прочла статью на армянском… и стало так противно…
    Находясь вне родины, всегда хочется узнавать только хорошие новости из родного города, а потом, когда читаешь такие гадости, настроение падает.
    Я так люблю этого человека!!! Его песни напоминают мне о родном дворе, о любимый улицах… но зачем же так грубо и мерзко обливать людей грязью???
    Конкурс хороший, красивый, самый крупный в Европе…
    наши (Армения) всегда на высоте…
    как же некрасиво считать чужие потраченные деньги… а ваши кто подсчитает, многоуважаемый Ruben Haxverdyan jan!!!
    Amot amot!!! etqan sirun erger es grum u senc gesh baner asum!!!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031