Երեւանի ավագանու ընտրություններին վարչական շրջանների արդյունքները չափազանց խոսուն են։
Երեւանի ամենաընդդիմադիր վարչական շրջանը կարելի է համարել Քանաքեռ-Զեյթունը, որտեղ «Ելք»-ն ստացել է 31 տոկոս ձայն, այս համայնքում է գրանցվել Տարոն Մարգարյանի օգտին ամենացածր ցուցանիշը։ Ուշագրավ է, որ վարչական այս շրջանի «ասողը» ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է՝ Քեթրինի Միհրանը։ Փաստորեն, որքան էլ Պողոսյանը հերքում է իր եւ Տարոն Մարգարյանի ու նրա աներորդի Ռոբերտ Սարգսյանի միջեւ խորհրդարանական ընտրությունների հողի վրա առաջացած լարվածությունը, փաստերը հակառակի մասին են խոսում։ Միհրան Պողոսյանը ոչ միայն ոչինչ չի արել Տարոն Մարգարյանի հաղթանակի համար, այլեւ գուցե «ընդդեմ» է աշխատել։
Ուշագրավ է նաեւ, որ Տարոն Մարգարյանի օգտին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ոչ թե հարազատ Ավանում, այլ Նուբարաշեն համայնքում՝ 85.50 տոկոս։ Գուցե այս համայնքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առկայությունն է շեշտակի ազդել ընտրությունների վրա, գուցե այս համայնքում ամենաշատն են սիրում Տարոն Մարգարյանին։ Ավանում գրանցվել է երկրորդ ամենաբարձր ցուցանիշը՝ 78.95 տոկոս:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Ինֆոգրաֆիկան՝ Աշոտ Մխոյանի