Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը, բավարարելով ՌԴ արդարադատության նախարարության հայցը, «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-¬ը լուծարելու վերաբերյալ վճիռ է կայացրել:
«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-¬ի լուծարման պատճառը վերջինիս կանոնադրության անհամապատասխանությունն է ՌԴ օրենսդրությանը: Կազմակերպության ղեկավար Ֆազիլ Գուրբանովը դատարանի որոշումն անվանել է անարդար և հայտարարել, որ վճիռը բողոքարկելու հայց է ներկայացվել: Նրա խոսքով՝ դատարանի այս վճռի պատճառով Մոսկվայի ադրբեջանական սփյուռքը կմնա առանց ղեկավարության:
Նշենք, որ Կոնգրեսի լուծարման վերաբերյալ տեղեկությունները, որը հիմնվել էր 2001թ., լուրջ իրարանցում են առաջացրել, թե՛ Ադրբեջանում, թե՛ ռուսաստանաբնակ ադրբեջանցիների շրջանում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ