Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն այսօր՝ մայիսի 16-ին, ընդունել է Իռլանդիայի պատվիրակությանը՝ ի դեմս Իռլանդիայի ավիացիոն իշխանության ղեկավար Էամոնն Բռեննանի:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իռլանդիայի միջև օդային հաղորդակցությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու պետությունների միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հնարավորության հարցը, որն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջև համագործակցության զարգացման վրա: Անդրադարձ կատարվեց նաև «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքներին և սպասվող ընտրություններին:
Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց կատարեցին «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ծանոթանալով ենթակառուցվածքներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ