«Չարժե ջանալ շախմատը դպրոցներում պարտադիր դասաժամ դարձնել, քանի որ ծանրաբեռնվածությունը մեծ է, իսկ շախմատը, այնուամենայնիվ, յուրօրինակ բոնուս է եւ այն առարկան չէ, որը մարդը պարտավոր է իմանալ: Շախմատը պարտադիր առարկա դարձնելու փորձերի վրա այնքան էլ վստահ չեմ, իսկ որպես ֆիզկուլտուրային առարկայի, այսինքն` այն սովորել ցանկացող երեխաներին հնարավորություն տալու առումով շատ լավ գաղափար եմ համարում», – ասել է աշխարհի նախկին չեմպիոնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ