Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. Արթուր Սաքունցը եվրոպացի դիտորդների գնահատականին՝ «Ամոթ իրենց». Ա1+ (Տեսանյութ)

Մայիս 15,2017 23:35

2009-ի մայիսի 31-ին տեղի են ունենում Երեւանի ավագանու առաջին ընտրությունները: Հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկում է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Ավելի ուշ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ այս համայնքում ընտրությունները պետք է համարել անվավեր: Ընտրությունների ավարտից հետո այս համայնքի տեղամասերից մեկի պատուհանից ընտրական հանձնաժողովին է փոխանցվել նախապես գողացված եւ ՀՀԿ-ի օգտին քվեարկված 150 քվեաթերթիկ, որը, սակայն, քվեատուփ լցնել չի հաջողվել: Մալաթիա- Սեբաստիա համայնքում լրագրող Արմինե Ավետյանի եւ «Թրանսփերենսի Ինթերնեշընըլի» ներկայացուցչի ներկայությունը մի քանի ժամ զսպել է ընտրակեղծարարներին, սակայն վերջիններիս նյարդերն ի վերջո տեղի են տվել: Շենգավիթի տեղամասերից մեկում արձանագրված ընտրակեղծիքի մասին է պատմում հանձնաժողովի անդամը:

Մետաքսի երկու տեղամասերում ընտրությունների օրը քվեարկությունը վերահսկում էին անհայտ անձինք, ներսում եւ դրսում կանգնած են մարզական կազմվածքով մարդիկ: Բազմաթիվ ընտրակաշառքների դեպքեր է արձանագրել նաեւ Ժողովրդական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանը: Ընտրությունների օրը քրեակատարողական մեկուսարանից քվեարկելու համար ընտրատեղամաս էին բերվել մարտի 1-ի գործով մեղադրյալներ Գագիկ Ջհանգիրյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Վերջինս ընտրություններից միայն մեկ սպասում ունի: 9/28 տեղամասում «Ժառանգության» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը նկատում է, թե ինչպես է քվեարկում ընտրության իրավունք չունեցող անձը: Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Օրինաց երկրի անդամ հանձնաժողովականը դիտորդին առաջարկում է գնել այդ առթիվ կազմած նրա արձանագրությունը:

Ավագանու ընտրությունների հաջորդ օրը եվրոպական դիտորդները հայտարարում են, որ մայիսի 31-ի ընտրությունները ընդհանուր առմամբ համապատասխանում էին եվրոպական չափանիշներին: Դիտորդներին չէին տպավորել լրագրողների արձանագրած բռնություններն ու լցոնումները : Նույն օրը Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եվրոպացի դիտորդների այս գնահատականին հակադարձում է երկու բառով՝ «Ամոթ իրենց»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031