Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկած բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությանը մասնակցում է Երեւանի եւ հանրապետության բոլոր մարզերի շուրջ 250 պատանիներ, որոնք հաղթողներին ու մրցանակակիրներին որոշում են 13 քաշային կարգերում:
Առաջնության ավարտին լավագույնները կհամալրեն հավաքականը: Իսկ մեկնարկային օրը նրանց պայքարին հետեւում էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը: Նա հանրապետության ուժեղագույն բռնցքամարտիկների հետ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Կաշվե ձեռնոցի վարպետները հավաքից հետո մեկնելու են Լեհաստան, որտեղ կշարունակեն հավաքները եւ մրցումային մենամարտեր կանցկացնեն տեղի բռնցքամարտիկների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ