Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյան. Նույնիսկ կոլեկտիվներ են եկել մեզ մոտ, որ դուք ո՞վ եք, որ թույլ չեք տալիս մեր երեխաները մի տեղ նշեն իրենց վերջին զանգը». (Տեսանյութ)

Մայիս 15,2017 20:44

Մի քանի օրից դպրոցներում կհնչի վերջին զանգը: Գաղտնիք չէ, որ վերջին զանգի, ավարտական քննությունների ու կազմակերպվող խնջույքներին, ավարտական դասարաններում սովորող երեխաներ ունեցող ընտանիքներում պատրաստվում են դեռ ամիսներ առաջ, հավաքելով որոշակի գումարներ: Թեեւ յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին զգուշացվում են, որ դպրոցներում դրամահավաքություն չի թույլատրվում, սակայն առանց այդ գումարների տոնը նշել, կարծես թե, չի ստացվում:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ասաց, որ նախարարության թեժ գիծը ստանում է բազմաթիվ ահազանգեր՝ կապված դրամահավաքության հետ. «Հնարավորինս արգելում ենք: Երեխաների հավաքվելու, նշելու հարցը չպետք է դառնա մեծ գումարներ հավաքելու ձեւ»:

Նախարարն ասում է, որ շատ հաճախ դպրոցներում գումարներ չեն հավաքում, սակայն դրանք հավաքվում են դպրոցի սահմաններից դուրս՝ ծնողական կոմիտեի նախաձեռնությամբ:

«Լոռու մարզից էլ ենք դրամահավաքության հետ կապված ահազանգեր ստացել ենք, բայց նույնքան էլ ահազանգեր ենք ստանում, որ ինչու՞ չեք թողնում մեր երեխաները նորմալ իրենց տոնը նշեն: Նույնիսկ կոլեկտիվներ են եկել մեզ մոտ, որ դուք ո՞վ եք, որ թույլ չեք տալիս մեր երեխաները մի տեղ նշեն իրենց վերջին զանգը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031