ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով դպրոցների օպտիմալացման խնդրին, կրթության եւ գիտության նախարարին հանձնարարեց 15-օրյա ժամկետում կառավարություն ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ:
-Նախ խոսում ենք միայն քաղաքային ենթակայության դպրոցներից, խոսում ենք գերբեռնված եւ թերբեռնված դպրոցները համահավասարեցնելուց: Մենք Երեւան քաղաքում, վստահ եմ նաեւ Վանաձորում ունենք կողք կողքի դպրոցներ, որոնք երկուսն էլ թերբեռնված են, կամ մի դպրոց թերբեռնված է, մյուսը՝ 2 հերթով է աշխատում: 2 հերթը խփում է կրթության որակին: Մենք դպրոցներում պետք է հեռանանք այն փորձից, որ ժամը 1-ին դուռը փակենք գնանք տուն, եթե 2-րդ հերթ չունենք: Դպրոցը պետք է մինչեւ ժամը 3-4-ը լրացուցիչ կրթությամբ աշխատի,- այս մասին այսօր Լոռու մարզ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Մանրամասները՝ տեսանյութում