Մայիսի 12-ից 13-ը Բեռլինում կայացավ «Study World–2017» ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցեցին մոտ 150 համալսարաններ աշխարհի տարբեր երկրներից:
Գերմանիայում ՀՀ դեսպանության և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աջակցությամբ Հայաստանից առաջին անգամ վերոնշյալ միջոցառմանը մասնակցեցին Երևանի պետական համալսարանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը:
Ցուցահանդեսի շրջանակներում հայաստանյան ԲՈՒՀ-երը ներկայացրեցին իրենց կրթական ծրագրերը, Հայաստանում ուսանելու հնարավորություններն ու առավելությունները:
ՀՀ ԱԳՆ