Մայիսի 13-ին Գերմանիայում ՀՀ դեսպանի և ԼՂՀ մշտական ներկայացուցչի անունից Գերմանիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով կարևորեց Շուշիի ազատագրման պատմական նշանակությունը, անդրադարձավ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդմանն ու Գերմանիայի հայ համայնքի ակտիվ գործունեությանը՝ հայապահպանության, Հայաստանի և Արցախի զարգացման և հզորացման գործում:
Ելույթով հանդես եկավ նաև ԳԴՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, ով հակիրճ ներկայացրեց Շուշիի պատմությունը, Արցախի մշակութային մայրաքաղաքի ազատագրման կարևորությունը:
Հայ համայնքի երկու ներկայացուցիչ` Ա. Բալայանը և Մ. Օգանեսյանը, պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարի պատվոգրերով:
Գերմանիայում ՀՀ դեսպանություն