Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեարկությունը տեղի ունեցավ ընտրողների նկատմամբ վերահսկողության պայմաններում

Մայիս 15,2017 19:15

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

2017 թվականի մայիսի 14-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կարճաժամկետ դիտորդության նախնական եզրակացություն

 

Ամփոփելով դիտարկման նախնական արդյունքները՝ արձանագրում ենք.

Քվեարկությունը տեղի ունեցավ ցածր մասնակցության, բայց և ընտրողների նկատմամբ վերահսկողության  պայմաններում:

Ընտրությունների դիտարկման անկախ ինստիտուտը կրկին անգամ չարաշահվեց և վարկաբեկվեց հասարակական կազմակերպությունների անունից դիտորդ հանդես եկող, սակայն թեկնածուների շահերը ներկայացնող անձանց կողմից:

Նախընտրական քարոզչության ընթացքում բացահայտված խախտումների և չարաշահումների վերացման ուղղությամբ իրավասու մարմինները՝  ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ Ոստիկանությունը, այլ իրավապահ մարմիններն կրկին ցուցաբերեցին կատարյալ անգործություն՝ խրախուսելով Հանրապետական կուսակցության անպատժելի վարքագիծը:

Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում, քվեաթերթիկների հաշվարկման փուլում թվաբանական կեղծիքներ գրանցվել են մի քանի տեղամասում:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը գտնում է, որ 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների կոպտագույն խախտումներով:

Մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031