Շտապօգնության ծառայության ներկա իրավիճակի վերլուծությունը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին ներկայացվել է վերանայված, առաջիկայում ներդրվելիք ցուցանիշների ենթատեքստում։
Նախարարը հանձնարարել է Երևանում, ինչպես նաև մարզերում առավել նպատակային, հասանելի և որակյալ շտապբուժօգնություն ապահովելու նպատակով մշակել առողջապահական և ֆինանսական ցուցանիշներ, ինչպես նաև մոնիտորինգի չափանիշներ։
Միաժամանակ, հանձնարարվել է աշխատանքներ տանել շտապօգնության ծառայությունը ևս էլեկտրոնային առողջապահական համակարգում ընդգրկելու ուղղությամբ։
ՀՀ առողջապահության նախարարություն