ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մայիսի 15-ին հրաման է ստորագրել, որում ասվում է.
«Համաձայն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետի, «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է)» կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված N1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի 2017 թվականի մայիսի 5-ի N 2459-72 և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության 2017 թվականի մայիսի 4-ի N 25-119-Ն գրությունները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Խեցգետնի ձվադրման ժամանակահատվածում 2017 թվականի մայիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ժամանակավորապես դադարեցնել Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում խեցգետնի որսը:
2. «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` սույն հրամանի կատարման նպատակով իրականացնել հսկողություն Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին` օրենքով սահմանված կարգով սույն հրամանի ուժի մեջ մտնելու օրվանից երկօրյա ժամկետում ներկայացնել սույն հրամանի կատարումն ապահովող վերահսկողական միջոցառումների ծրագիր»:
ՀՀ բնապահպանության նախարարություն