Լրահոս
Օրվա լրահոսը

Միջպետական ավտոճանապարհ փակելը՝ Իջեւանում հարց լուծելու միջո՞ց

Մայիս 15,2017 16:30

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից տեղեկացանք, որ Իջեւանում փողոցային առեւտուր կատարողների մի խումբ մայիսի 15-ին հանդիպելով քաղաքապետին, ցանկություն է հայտնել վերսկսելու փողոցային առեւտուրը: Քաղաքապետը Իջեւանի քաղաքապետարանի շենքի առաջ հանդիպելով այդ առեւտրականներին՝ ասել է, որ փողոցային առեւտուրը հակաօրինական, հակասանիտարական գործունեություն է, որը նաեւ խախտում է հավասար մրցակցությանը, դրա համար օրենքով նախատեսվում է տուգանք: Իջեւանում փողոցային առեւտուր անողները սպառնացել են փակել Իջեւանով անցնող միջպետական ավտոճանապարհը:

Քաղաքապետն ասաց, որ դրանից հետո իրեն զանգահարել է Իջեւանի քաղաքային շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանը, որն ասել է, թե շուկայում օրինական կարգով առեւտուր կատարող մոտ 300 հոգի, լսելով փողոցում վաճառք կատարողների եւ քաղաքապետի հանդիպման լուրը, կարծելով, որ քաղաքապետը Իջեւանում կարող է թույլատրել անօրինական, փողոցային առեւտուրը, որը խախտում է մրցակցության պայմանները, նույնպես սպառնացել են փակել միջպետական ավտոճանապարհը:

Վ. Ղալումյանն ասաց, որ ինքը շուկայի տնօրենին վստահեցրել է, որ իրենք գործել եւ գործելու են օրենքի սահմաններում, Իջեւանում փողոցային, ապօրինի առեւտուր չի իրականացվելու:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031