Քիչ առաջ Կիեւյան կամրջից մի երիտասարդ կին փորձում էր իրեն ցած նետել: Ոստիկանները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ երիտասարդ կինը մոտ 30 տարեկան է եւ 15-20 րոպե ոստիկաններն ու փրկարարները համոզում էին, որ չդիմի այդ քայլին:
Կինը անցել էր բազրիքի մյուս կողմը եւ պատրաստվում էր նետվել: Բանակցելուց հետո մի խումբ ոստիկաններ եւ փրկարարներ կնոջը թեւերից բռնելով անցկացրին բազրիքի այս կողմը եւ կանխեցին ինքնասպանությունը: Թե ինքնասպանության դիմելու պատճառը որն էր՝ երիտասարդ կինը ոչինչ չասաց:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ