Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանտ Վարդանյան. «Եվրատեսիլում» ինչ կապիկություն ասես անում ենք, բացի երգելուց»

Մայիս 15,2017 15:53

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանն այն արվեստագետներից է, որ կարծում է` Հայաստանն անպայման պետք է մասնակցի «Եվրատեսիլին», թեեւ այդ մրցույթին առանձնապես լուրջ չի վերաբերվում:

Aravot.am-ի հետ զրույցում նա հավելեց. «Իհարկե, իմաստ ունի մասնակցելը, բայց անիմաստ եմ համարում ճչացող, ճղճիմ, անորակ երգեր բստրելը….Տեսաք, թե պորտուգալացին ինչպես երգեց: «Եվրատեսիլը» պապսային, կիսաքաղաքական մրցույթ է, բայց քանի որ Եվրոպան մասնակցում է, մենք էլ պետք է մասնակցենք: Սակայն հարցն այն է, թե ինչ պիտի տանենք…Այնպես չի, որ տաղանդները չորացել են այս երկրում, կամ երգերը վերջացել են: Բացի այդ, երգիչ է պետք ուղարկել, երգ ասող, երգ ասողը բան ասող է, մինչդեռ մենք ուղղակի կատարողներ ենք ուղարկում: Այ, որ բան ասող ուղարկենք, մի օր էլ մեզ մոտ «Եվրատեսիլ» կլինի»,- ասում է ռեժիսորը:

Մեր հարցին` արդյոք Հայաստանը շանս կունենա՞ երբեւէ հաղթելու, եթե «Եվրատեսիլն», ինչպես ինքն է ասում, կիսաքաղաքական մրցույթ է, Հրանտ Վարդանյանը պատասխանեց. «Իհարկե…Այդ ե՞րբ է եղել, որ 100 տոկոսով ասել ենք` ամենալավն էր մեր երգիչը: Միշտ սուբյեկտիվ կարծիք ենք ունեցել, ուզել ենք, որ մեր երգիչը լավ երեւա: Մինչեւ այսօր ես չեմ տեսել որեւէ լավ երգիչ, որի հաղթանակն անվիճելի լիներ: Թեեւ լավ երգիչներ մեկումեջ գնացել են, ինչ-որ տեղեր են գրավել…. Անհրաժեշտ է գտնել երգ եւ երգող: Մենք միշտ սխալ ճանապարհով ենք գնում, շոու ենք սարքում, լույսեր, կոստյումներ, ինչ կապիկություն ասես անում ենք, բացի երգելուց… Պորտուգալացի տղան ցույց տվեց, որ շատ բան է փոխվել «Եվրատեսիլում» եւ թռվռալը, «ցմփը- ցմփը»-ն ոչ մի բան են… Մինչեւ նրա երգելը անճաշակության շքերթ էր, երգ չկար…Իսկական երգը այն էր, որ «Բիթլզն» էր երգում, Սթիվին է երգում…»:

Մեր զրուցակիցը համոզված է, որ տաղանդավոր երիտասարդներ Հայաստանում շատ կան, ուղղակի չեն երեւում: Նա խոսքով. «Փնտրողներն են անտաղանդ»:

Հրանտ Վարդանյանը փաստում է, որ այս տարի «Եվրատեսիլում» առաջին անգամ հաղթեց երգը: Ինչ վերաբերում է Հայաստանին, նրա ձեւակերպմամբ. «Մեր պարագայում մեծամասամբ սովորական, կատարողական երգեցողություն է, եթե այդպես նայենք` երեխան էլ է կատարում, կրկնօրինակում…»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    այդ անիմաստ կապիկութիւնները երգը կը խանգարեն միայն և բոլորովին անիմաստ են

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031