Նախօրեին ադրբեջանական կողմի արձակած կրակահերթից վիրավորված «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանի առողջական վիճակը լավ է, ոտքերը կտրելու վտանգն անցել է: Այսօր այս մասին «Տեսակետ» ակումբում ասաց հաղորդաշարի հեղինակ, վարող Արշակ Զաքարյանը:
Դիտարկմանը, թե նկարահանող խումբը իրավունք չուներ զինվորական հագուստով ու զինվորական մեքենայով այդ տարածքներ նկարահանման գնալ, առնվազն պետք է լիներ press տարբերանշանը, պարոն Զաքարյանն ասաց` նախորդ շաբաթ էլ էին գնացել ու քաղաքացիական մեքենայով, հակառակորդն այդ անգամ էլ կրակահերթ բաց թողեց: Ըստ նրա, հակառակորդը որեւէ կանոնի չի հետեւում ու արդեն ապացուցել է, որ ուխտադրուժ է, երբ ուզում է կրակ է բացում. «Երբ ԶԼՄ են տեսնում, ուզում են վերացնել այդ վտանգը, որովհետեւ լրագրողները ֆիքսում են այդ ամենը, հանցագործությունները»:
Հարցին` ինչու են պատասխան կրակ բացել, պարոն Զաքարյանը պատասխանեց. «Ես ներողություն եմ խնդրում, որ չզոհվեցինք, որ լավ առիթ լիներ Ադրբեջանին քննադատելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ