Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի աղջիկը՝ Լիլիթ Դրամփյանը, երեկվանից մինչ այս պահը հիվանդանոցում է:
Կուսակցության մամուլի քարտուղար Սոնա Աղեկյանն Aravot.am-ին փոխանցեց, որ նա շարունակելու է բժիշկների հետազոտության ներքո մնալ. «Դեռեւս պարզ չէ, թե ինչ խնդիրներ կան, լրացուցիչ հետազոտություններ պետք է արվեն»:
Սոնա Աղեկյանը նշեց, որ երեկ, երբ ոստիկանները ՀՀԿ շտաբում քաշքշել էին Զարուհի Փոստանջյանին ու նրա դստերը, վերջինիս բերման էին ենթարկել, բայց ոստիկանական բաժանմունք չհասած՝ բաց թողել: Զարուհի Փոստանջյանն ահազանգել էր, որ դստերն առեւանգել են:
Տիկին Փոստանջյանը եւս հիվանդանոցում է եւ երեկվա միջադեպի հետեւանքով առողջական խնդիրներ ունի: Նրա հետ հեռախոսակապ հաստատել չի հաջողվում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
էս ինչ սիրուն “ԲԱԴԻԿ” ա արել 😀