«Քանակական եւ բովանդակային առումներով ընտրախախտումների մասին ահազանգերը աննախադեպ քիչ էին: Արտառոց ահազանգ մենք չենք ստացել»,-ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում գրանցված ընտրախախտումներին, ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա փոխանցմամբ՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու եւ այլ դիմում-բողոքներ ներկայացնելու համար երկու օր կա:
Մուկուչյանը նաեւ ասաց, որ ԿԸՀ-ն դեռ չի արձանագրել, թե ինչպես են Երեւանի ավագանիում բաշխվելու մանդատները, քանի որ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփմանը դեռ ժամանակ կա:
«65 մանդատը բաժանվելու է երեք կուսակցությունների միջեւ»,-ասաց ԿԸՀ նախագահը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ