ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ երեկ կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հետ գրանցված միջադեպը, երբ ոստիկանները քաշքշել էին վերջինիս՝ ընտրական շտաբ ներխուժելու հետեւանքով, չի ստվերի ընտրությունները:
ԿԸՀ-ում այսօր լրագրողների հետ զրույցում Մուկուչյանն ասաց. «Ընտրական շտաբը կուսակցության կողմից պասիվ ընտրական իրավունքի իրացման համար է: Խնդիրը շտաբի տարածքի անձեռնմխելիությունը չէ. ասեկոսեների հիմքով եւ անհայտ աղբյուրների վրա հիմնվելով մուտք գործել շտաբ ու պարալիզացնել վերջինիս աշխատանքը, դա անընկալելի է»:
ԿԸՀ նախագահի խոսքով՝ նման միջադեպ կարող էր պատահել ցանկացած այլ քաղաքացու հետ:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ