Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցությամբ հետաքրքրություն են ցուցաբերում Եվրոպայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի շուրջ 50 երկրներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Համոզիչ կերպով ընդլայնվում են ԵԱՏՄ-ի արտաքին կապերը: Նրա հետ համագործակցելու հետաքրքրություն են ցուցաբերում Եվրոպայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի շուրջ 50 երկրներ»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական, Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ