Բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջանի ազգային պարկում» ծառերի անօրինական հատումները շարունակվում են: Ստորեւ ներկայացվող լուսանկարները նոր են, դրանք արվել են ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի տարածքում, դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհի կողքին եւ այդ տեղամասի այլ հատվածներում:
Ծառերը հատածները հետքերը փորձում են սքողել հատված ծառերի բները հողով, ծառի տերեւներով, ճյուղերով ծածկելով, դրանք սեւացնելով ավտոմեքենայի վառած յուղով:
Լուսանկարներում պատկերված ծառերը լորենի, կաղնի եւ հաճարենի են: Դրանք հատվել են շինանյութ ստանալու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ