Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցից հետո հնարավոր է նախարարների հանդիպում տեղի ունենա:
APA գործակալության հետ զրույցում Մամեդյարովն ասել է, որ հանդիպումը սկզբունքորեն հնարավոր է:
Ավելին, Մամեդյարովը, կարծիք է հայտնել, որ «Մոսկվայում 3 երկրների արտգործնախարարների հանդիպման տրամաբանությանը հետևելով՝ ձևավորվել է այնպիսի տպավորություն, որ զորքերի դուրսբերումը խաղաղության փոխարեն, կամ տարածքները խաղաղության փոխարեն հնարավոր է»:
Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ հունիսին նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, իսկ դրանից հետո, եթե անհրաժեշտ լինի, տեղի կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ