Մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքացիների թվից կարելի է հաստատ ասել,որ այս ընտրություններում պարտություն են կրել բոլոր քաղաքական ուժերը:
ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն՝ 842 147 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 345 226 ընտրող, որը կազմում է 40,99%… Երևանցիների 59,01% չեն մասնակցել ընտրություններին: Այսինքն, ընտրված ավագանին և նրա կողմից ավելի ուշ ընտրվելիք քաղաքապետը չի կարող ներկայացնել Երևանի բնակչության ՄԵԾ մասին (50% + 1 ձայն):
Պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ են: Օբյեկտիվը՝Հայաստանի մյուս քաղաքացիների նման՝ բազմաթիվ երևանցիների արտագաղթն է, ընտրության օրը քաղաքից բացակայելը, իսկ սուբյեկտիվը՝ վերջին ԱԺ ընտրություններից հետո մարդիկ չեն հավատում արդար ընտրություններին, չեն հավատում ընտրություններին մասնակցող կուսակցություններին կամ մասնակցող կուսակցությունների ծրագրերին, ընտրակաշառք չեն ստացել և հետաքրքրված չեն ԱՆՎՃԱՐ մասնակցելու այս ընտրություններին և այլն:
Բայց հաշվի առնելով ապրիլի կեսին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում երևանցիների մասնակցությունը՝ կարելի է ասել, որ մարդկանց մեծ մասը տարրական բոյկոտեցին Երևանի ավագանու ընտրությունները…
Երևանցիների շատ թույլ մասնակցությունը մեխանիկորեն թուլացնում է նաև Երևանի նորընտիր քաղաքապետին, որը չի կարող ասել, որ ինքը ներկայացնում է մեր մայրաքաղաքի բնակչության ՄԵԾ մասին…
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ
քաղաքագետ