Երեւանի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով, որոնք հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, ճիշտ է ՀՀԿ-ն ձայների թվով առաջատարն է, սակայն «Ելք»-ին տված ձայների քանակն ավելանում է, «Երկիր Ծիրանի» կուսակցության ձայները՝ նույնպես:
Այս պահի դրությամբ «Ելք»-ին ձայն են տվել 35 հազար 54 քաղաքացի կամ ընտրողների 21,31 տոկոսը: «Երկիր Ծիրանի»-ի օգտին քվեարկել է 13 հազար 153 մարդ կամ 8,00 տոկոսը, ՀՀԿ-ին ձայն է տվել ընտրողների 70,70 տոկոսը կամ 116 հազար 308 մարդ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ