Թիվ 27 դպրոցում տեղակայված 8/24 ընտրատեղամասում անվավեր քվեաթերթիկներից մեկի վրա Տարոն Մարգարյանի օգտին քվեարկած քաղաքացին գրություն էր թողել՝ «10.000»: Մեկ այլ քաղաքացի, որը եւս Տարոն Մարգարյանին էր ընտրել, Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի տողերի վրա գրել է. «վերադարձրեք իմ կորցրած հավատը»:
Ընտրողներից մեկն էլ խաչեր էր քաշել բոլոր թեկնածուների վանդակների վրա՝ գրելով. «Մեռնեմ Դավոյիս թանկ ջանին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ