Այս պահի դրությամբ ընտրատեղամասերում բացվել են 139 հազար 318 քվեաթերթիկ: Ըստ https://real-elections.com/ կայքի տեղեկատվության, ՀՀԿ-ն ձայների առավելությունն ունի: 139 հազար 318 ընտրողից ՀՀԿ-ի օգտին քվեարկել է 67,4 տոկոսը: 22, 40 տոկոսն իր ձայնը տվել է «Ելք»-ին:
«Երկիր Ծիրանիի» օգտին քվեարկել է նշյալ քաղաքացիների 8, 22 տոկոսը: Անվավեր համարվել է բացված քվեաթերթիկների 2,34 տոկոսը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ