Թիվ 27 դպրոցում տեղակայված 8/24 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները բավականին կատակասեր են: Երբ քվեատուփից հանվում էին «Երկիր Ծիրանի» կուսակցության օգտին քվեարկված քվեաթերթիկները, նրանք ասում էին՝ «տվեք՝ ծիրանը ես հաշվեմ», «ես ծիրան շատ եմ սիրում», «ծիրանը դեռ ցոգոլ ա»:
Մեկն էլ թե՝ «Զառային հալալ ա»:
ՀՀԿ-ն առայժմ ունի 230, «ԵԼՔ»-ը՝ 120, «Երկիր Ծիրանին»՝ 30 ձայն: Քվեների հաշվարկը շարունակվում է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ