Կրկնակի անգամ աճել է հրապարակումների և ահազանգների թիվը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողներին հայտնեց գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը:
«Ժամը 20:00-ի դրությամբ աշխատանքային խմբի ուսումնասիրած բազմաթիվ հրապարակումներից և ահազանգերից առերևույթ հանցագործության մասին հատկանիշներ է պարունակել 79 հաղորդում, որից 56-ը աշխատանքային խումբը հայտնաբերել է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում, իսկ 23-ը՝ ոստիկանության համապատասխան բաժիններով ստացված ահազանգերն են»,- ասաց նա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ