Ժամը 20:00-ին փակվել են բոլոր 474 տեղամասերը, տեղամասային հանձնաժողովները սկսել են քվեարկության ամփոփման գործընթացը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա ներկայացրեց քվեարկության մասնակիցների վերաբերյալ նախնական տվյալները:
Աջափնյակ վարչական շրջանում մասնակցել է 38 279 ընտրող կամ 45,29 տոկոս
Ավանում՝ 21 021 ընտրող կամ 52,75 տոկոսը
Արաբկիրում՝ 37 105 ընտրող կամ 38,82 տոկոսը
Դավթաշենում՝ 14 131 ընտրող կամ 43,67 տոկոսը
Էրեբունիում՝ 37 916 ընտրող կամ 40,7 տոկոսը
Կենտրոնում՝ 36 925 ընտրող կամ 38 52 տոկոսը
Մալաթիա-Սեբաստիայում՝ 35 974 ընտրող կամ 33,25 տոկոսը
Նոր Նորքում՝ 41 236 ընտրող կամ 41,04 տոկոսը
Նորք Մարաշում՝ 5 422 ընտրող կամ 50,67 տոկոսը
Նուբարաշենում՝ 4283 ընտրող կամ 52,66 տոկոսը
Շենգավիթում՝ 53 493 ընտրող կամ 46,54 տոկոսը
Քանաքեռ Զեյթունում՝ 19 541 ընտրող կամ 33,23 տոկոսը
Ընդհանուր առմամբ՝ ընտրություններին մասնակցել է 345 226 ընտրող կամ ընտրողների 40,99 տոկոսը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ