Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նաիրա Նահապետյանը` Փոստանջյանի մասին. «Տգեղ էր նրա ներխուժումը ՀՀԿ շտաբ»

Մայիս 14,2017 21:41

ՀՀԿ Երևանի ավագանու թեկնածու Նաիրա Նահապետյանը «Մեդիա Կենտրոնում» խոսելով ընտրություններից եւ մասնավորապես «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանի հետ ՀՀԿ շտաբում կատարված միջադեպից` նշեց. «Քրեորեն պատասխանատվության պետք է ենթարկվեն այն մարդիկ, որ մտել են ՀՀԿ շտաբեր, պահանջել

դարակներ բացել: Այդ դեպքերը չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Կարծում եմ, որ շատ տգեղ միջադեպ էր «Երկիր Ծիրանիի» ղեկավարի ներխուժումը ՀՀԿ շտաբի տարածք»:

Նրա ձեւակերպմամբ` ընտրությունների ընթացքում խախտումներ չեն եղել, երեք դեպք են արձանագրել իրավապահները, մնացած բոլոր տարածքներում հանգիստ է եղել: Նաիրա Նահապետյանը հերքեց նաեւ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ փաստերը. «Չի եղել, որ ընտրողները մտնեն ՀՀԿ շտաբ ու գումարով դուրս գան, պարոն Աշոտյանն էլ դա ասաց, ընդամենը եղել է մի տեսաերիզ, որտեղ գումար են հաշվում…Ընտրակաշառքը դարձել է սեւ կատու մութ սենյակում…23 օր մենք գտնվել ենք ընտրարշավի մեջ, քաղաքացիները ջերմ են ընդունել մեզ, եւ Տարոն Մարգարյանը եղել է բարձր ռեյտինգով թեկնածու»:

Նա Երեւանի ավագանու ընտրությունները որակեց քաղաքային եւ ոչ թե քաղաքական: Ինչ վերաբերում է լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտողներին, Նաիրա Նահապետյանն ասաց. «Խոչընդոտվել է միայն այն լրագրողների աշխատանքը, որոնք մտել են մեր շտաբ»:

Նա շեշտեց, որ այդ ամենը չի կարող անդրադառնալ ընտրությունների արդյունքների վրա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գարուշ says:

    Տգեղ էր։ ««Տարոն, սիրուն չի,,։ ՀՀԿ-ն դրել է ողջ Հայաստանի ու հայ ժողովրդի հերն անիծում է ու հիմա ուրիշներին տգեղ է որակում։ Իսկ Զարուհու աղջկան ծեծելը տգեղ չէր, չէ՞, Նաիրա Նահապետյան

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2017/05/14/885506/

    © 1998 – 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից ։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031