Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն զուսպ է եղել, իսկ դա իր հետեւում ունի վստահություն, որ ՀՀԿ-ի գործունեությունը եղել է ՀՀ օրենսդրության շրջանակներում:
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն ընտրակաշառք բաժանելու դեպք էր արձանագրել ՀՀԿ-ի նախընտրական շտաբներից մեկում: Կա տեսանյութ ե՛ւ կաշառք բաժանելու ե՛ւ դա արձանագրած լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այս առթիվ Արմեն Աշոտյանն ասաց. «Ինձ համար ընտրակաշառքի բաժանման ապացույց կլինի այն դատական վճիռը, որը կարող է գոյություն ունենալ քրեական օրենսգրքի շրջանակներում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ